ԱՄՆ-ի դրոշը այրողները պետք է մեկ տարի նստեն բանտում․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ դրոշը այրող մարդիկ պետք է ստանան մեկ տարվա ազատազրկում։


Հունիսի 10-ի իր ելույթում Ֆորտ Բրեգի ռազմական ցուցադրության ժամանակ Թրամփը նշել է, որ Կալիֆորնիայում տեղի ունեցած բողոքի ակցիայի ընթացքում դրող այրողները պետք է պատասխանատվության ենթարկվեն։


«Նրանք հպարտորեն կրում են այլ երկրների դրոշները, բայց չեն կրում ամերիկյան դրոշը։ Նրանք միայն այրում են այն։ ԱՄՆ-ի դրոշը այրող մարդիկ պետք է մեկ տարի նստեն բանտում։ Եվ կտեսնենք՝ կարո՞ղ ենք դա իրականացնել», — հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։


Կալիֆորնիայում զանգվածային բողոքի ակցիաները սկսվել են հունիսի 8-ին՝ ոստիկանության կողմից անօրինական ներգաղթյալների հայտնաբերման նպատակով իրականացված գործողություններից հետո։ Այդ ընթացքում ձերբակալվել է 45 մարդ։


Այն նույն օրը Թրամփը հանձնարարել է ազգային գվարդիա ուղարկել Կալիֆորնիա՝ անկարգությունները կանխելու համար։ Սակայն 22 նահանգների նահանգապետերը քննադատել են այս որոշումը՝ որակելով այն որպես «իշխանության չարաշահում»։