Թրամփը հայտարարել է, որ չի բացառում հաշտեցումը Մասկի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ հնարավոր է վերականգնի հարաբերությունները միլիարդատեր Իլոն Մասկի հետ։


Նա ընդգծել է, որ թշնամանք չի տածում Մասկի նկատմամբ, սակայն մի փոքր հիասթափված է վերջին օրերի իրադարձություններից։


Մինչ այդ, Մասկը հրապարակավ զղջացել էր Թրամփի մասին իր որոշ գրառումների համար, որոնք, ըստ նրա, «չափազանց հեռուն են գնացել»։