«Սպասում եմ արդյունքների»․ Թրամփը մանրամասներ է հայտնել Պուտինի հետ վերջին հեռախոսազրույցից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դրական հարաբերություններ ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։


Նա նշել է, որ հունիսի 4-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Ուկրաինայի հակամարտության կարգավորումը։


«Մենք հիմնականում խոսեցինք պատերազմի մասին և այն մասին, թե ինչպես կարելի է դադարեցնել այն։ Ես միշտ հիանալի հարաբերություններ եմ ունեցել Պուտինի հետ, և այս պատերազմը երբեք չէր սկսվի, եթե 2020 թվականի ընտրությունները չկեղծվեին», — ասել է Թրամփը Pod Force One փոդքաստի ընթացքում։



Հիշեցնենք, որ մայիսին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ նոր պատժամիջոցներ Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ չի սահմանում, որպեսզի չխոչընդոտի Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցություններին։


Հունիսին Թրամփը նշել է, որ ԱՄՆ պատրաստ է անհրաժեշտության դեպքում պատժամիջոցներ կիրառել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի նկատմամբ։ Նա նաև համեմատել է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներին՝ Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկուն, այգում կռվող փոքր երեխաների հետ։