Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ռուսաստան-ԱՄՆ նախատեսված հանդիպումը չեղարկվել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Այսօրվա դրությամբ հերթական հանդիպումը, որը նախատեսված էր երկկողմ խորհրդակցությունների շրջանակում՝ ուղղված դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեության նորմալացմանը, չեղարկվել է ԱՄՆ ներկայացուցիչների նախաձեռնությամբ։ Հույս ունենք, որ նրանց վերցրած դադարը երկար չի տևի», — նշել է Զախարովան։
Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին Ստամբուլում տեղի էր ունեցել ռուս-ամերիկյան խորհրդակցությունների երկրորդ փուլը։ Նախորդ՝ առաջին փուլը, տեղի էր ունեցել փետրվարի 27-ին և անցկացվել էր փակ ձևաչափով՝