«Կեղտոտ» միջուկային ռումբի կիրառումը կլիներ Կիևի ռեժիմի վերջին սխալը. Պուտին.

Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան հաստատված տվյալներ չունի այն մասին, որ Կիևը պատրաստվում է Ռուսաստանի Դաշնության դեմ կիրառել «կեղտոտ» միջուկային ռումբ։ Նախագահը, ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստում, ընդգծել է, որ «կեղտոտ» միջուկային ռումբի օգտագործումը կլիներ «թերևս, վերջին սխալը նրանց կողմից, ում մենք նեոնացիստներ ենք անվանում այսօրվա Ուկրաինայի տարածքում»։



Պուտինը հիշեցրել է, որ Մոսկվան միշտ հայելային պատասխան է տալիս բոլոր սպառնալիքներին, և զգուշացրել է, որ ՌԴ-ի պատասխանը «շատ կոշտ կլինի և, ամենայն հավանականությամբ, աղետալի կլինի ինչպես նեոնացիստական ռեժիմի, այնպես էլ հենց Ուկրաինայի համար»։


Միևնույն ժամանակ, նախագահը հույս է հայտնել, որ դրան երբեք չի հասնի, և նշել է, որ չկան որևէ հաստատումներ այն մասին, որ Կիևը պատրաստվում է օգտագործել «կեղտոտ» միջուկային ռումբ։ Սակայն, Պուտինը նշել է, որ Ռուսաստանում «ելնում են նրանից, որ ինչ-որ մեկի հիվանդ երևակայության մեջ նման գաղափարներ կարող են ծագել»։