Թրամփը շտապ խորհրդակցություն է հրավիրել․ Fox News

Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը Իրանի կողմից Իրաքում և Քաթարում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին հարվածներ հասցնելուց հետո հրավիրել է բարձրաստիճան ղեկավարների արտակարգ խորհրդակցություն։ Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը։


«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շտապ խորհրդակցություն է հրավիրել բարձրագույն ղեկավարության հետ՝ կապված Իրանի կողմից Իրաքում և Քաթարում գտնվող ամերիկյան բազաներին հարվածելու հետ»,– ասվում է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում։


Իրանական ուժերի կողմից հրապարակված պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) Քաթարի Էլ-Ուդեյդ բազային «կործանարար և հզոր» հրթիռային հարված է հասցրել «Հաղթանակի բարի լուր» անվանումով գործողության շրջանակում՝ ի պատասխան Իրանի միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ հարձակմանը։