Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «12-օրյա պատերազմի» ավարտի շուրջ. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։


«ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻՆ։ Իսրայելը և Իրանը լիովին համաձայնության են եկել, որ կլինի լիակատար և տոտալ ՀՐԱԴԱԴԱՐ (մոտ 6 ժամից, երբ Իսրայելը և Իրանը կավարտեն իրենց ներկայիս, վերջնական առաքելությունները), 12 ժամ, որից հետո պատերազմը կհամարվի ավարտված։ Իրանը պաշտոնապես կսկսի ՀՐԱԴԱԴԱՐԱՐԸ, իսկ 12-րդ ժամին Իսրայելը կսկսի ՀՐԱԴԱԴԱՐԱՐԸ, իսկ 24-րդ ժամին աշխարհը կնշի 12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը։ Յուրաքանչյուր ՀՐԱԴԱԴԱՐԱՐԻ ընթացքում մյուս կողմը կպահպանի ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ և ՀԱՐԳԱՆՔԸ։