Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման հնարավորությունը։ Այս մասին ամերիկացի առաջնորդը հայտարարել է լրագրողներին Նիդեռլանդներ մեկնող իր ինքնաթիռում, որտեղ տեղի կունենա Հյուսիսատլանտյան դաշինքի առաջնորդների հանդիպումը։
Լրագրողների հարցին, թե արդյոք նա ակնկալում է հանդիպել Զելենսկիի հետ, Թրամփը պատասխանել է. «Այո, հավանաբար»։
Գագաթնաժողովը տեղի կունենա հունիսի 24-25-ը Հաագայում։ Հանդիպման հիմնական թեմաները զսպման և պաշտպանության հարցերն են։ Կարևորագույն հարցերից մեկը դաշինքի անդամ պետություններին համոզելն է՝ ավելացնել պաշտպանական համախառն բյուջետային ծախսերը մինչև ՀՆԱ-ի 5%-ը։
Թրամփը դեռ երեքշաբթի օրը պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ուղեկցությամբ մեկնել է Հաագա։