Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կրկին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի, այս անգամ՝ Իրանի և Իսրայելի միջև հրադադարի մասին համաձայնության համար:
Առաջադրումը նախաձեռնել է կոնգրեսական Բադի Կարտերը՝ որպես հիմք նշելով երկու երկրների միջև զինված հակամարտության դադարեցման գործում Թրամփի «բացառիկ և պատմական դերը»: Հայտարարության մեջ նաև ընդգծվում է, որ ԱՄՆ նախագահի շնորհիվ կասեցվել է «Իրանի կողմից մոլորակի ամենամահաբեր զենքի ստեղծումը», Իրանն էլ բնութագրվել է որպես «ահաբեկչության ամենախոշոր պետական հովանավոր»։