ՀՀ կառավարությունը հայտնում է, որ այսօր՝ հուլիսի 3-ին, ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան են վերադարձել Ադրբեջանի կողմից գերեվարված 15 հայ գերիներ։ Հայկական կողմը որպես բարի կամքի դրսևորում Ադրբեջանին է փոխանցել Ֆիզուլիի ու Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզներ:
Հայրենիք վերադարձած 15 հայ գերիների անունները՝ ստորև.
1. Հակոբյան Վոլոդյա Վաչագանի – Շիրակի մարզ 2. Ասատրյան Գևորգ Նորայրի – Շիրակի մարզ 3. Գասպարյան Գոռ Վահրամի – Շիրակի մարզ 4. Ենգոյան Սիսակ Գրիշայի – Շիրակի մարզ 5. Կարապետյան Յուրի Տիգրանի – Շիրակի մարզ 6. Մահտեսյան Էդգար Վաչագանի – Շիրակի մարզ 7. Մինասյան Արամ Գառնիկի – Շիրակի մարզ 8. Մինասյան Մկրտիչ Սիմոնի – Շիրակի մարզ 9. Պետրոսյան Ալբերտ Կամոյի – Շիրակի մարզ 10. Պողոսյան Արմեն Եղիազարի – Շիրակի մարզ 11. Սեդրակյան Ռոմիկ Միսակի – Շիրակի մարզ 12. Սեֆիլյան Կամո Կարենի – Շիրակի մարզ 13.Ասլանյան Եղիշ Հովհաննեսի – Շիրակի մարզ 14.Գևորգյան Գրիգոր Գեորգիի – Շիրակի մարզ 15.Մանուկյան Անդրանիկ Տիգրանի – Շիրակի մարզ
ՀՀ կառավարությունը շնորհակալություն է հայտնում Ռուսաստանի Դաշնությանը միջնորդական դերակատարման համար։