Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ունենք 3777 զոհ. ես հրապարակում եմ մահվան վկայականով հաստատված թվերը. Նիկոլ Փաշինյան․ Տեսանյութ

Այսօր՝ օգոստոսի 26-ին, Ազգային ժողովում շարունակվում է  Կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրին հավանություն տալու հարցի քննարկումը: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ընդդիմության այն հայտարարությանը, թե զոհերի իրական թիվը թաքցվում է, նշեց. «Մենք նման միտում չենք կարող ունենալ: Այսօր իմ ասած թվից տարբերություն կա, որովհետև ԴՆԹ նույնականացումներ են եղել: Այս պահի դրությամբ մենք ունենք 3777 զոհ, որոնցից 3702-ը՝ զինվորական, 75-ը՝ քաղաքացիական. ես հրապարակում եմ մահվան վկայականով հաստատված թվերը: Գտնվելու վայրը անհայտ համարվող անձանց թիվը 243 է»: