Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի զոհերի նոր թիվ հայտնեց

Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի զոհերի նոր թիվ հայտնեց
Քաղաքականություն
16:26, 07 июнь 2021
Հայաստանում պատերազմի հետևանքով զոհվածների պաշտոնական թիվը 3700-ի է հասնում։

Արմավիրի մարզի Գեղակերտ համայնքում նախընտրական քարոզարշավի շրջանակում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Ենթադրում ենք, որ պաշտոնական տվյալներով` 4000-ի կհասնի մեր զոհերի թիվը։ Ասում են, թե Նիկոլը 5000 մարդու տարավ-կոտորեց։

Մեկը կարո՞ղ է բացատրել, թե ինչու են ասում 5000-7000։ Դա նրանց ցանկությո՞ւնն է, զոհի թիվ ավելացնելը ո՞րն է»,-ասաց Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ ընդդիմության որոշ ներկայացուցիչներ դարձել է Ադրբեջանի իշխանության փաստաբանը․

«Ադրբեջանի իշխանությունը կարող է ասել՝ հենա, իրանք են ասում, ուրեմն իրանք են կոտորել։ Իրանք են պատերազմ սկսել ու պատերազմական հանցագործություններ կատարել։

Այդ մարդիկ 2021 թվականին դարձել են Ադրբեջանի իշխանության փաստաբանները, նրանք ուզում են ասեն, որ Ադրբեջանի իշխանությունը չի կոտորել մեր զինվորներին»,-նշեց Փաշինյանը։