Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ինքնությունը պարզված 3621 զոհ ունենք, իսկ անհետ կորածների ցուցակում ունենք 321 մարդ»․ Նիկոլ Փաշինյանը խնդրեց հոտնկայս հարգել զոհերի հիշատակը

«Ինքնությունը պարզված 3621 զոհ ունենք, իսկ անհետ կորածների ցուցակում ունենք 321 մարդ»․ Նիկոլ Փաշինյանը խնդրեց հոտնկայս հարգել զոհերի հիշատակը
Հայաստան
16:57, 14 апрель 2021
Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծած պատերազմի հետևանքով հայկական կողմի հաստատված զոհերի թիվը 3621 է: Այս մասին Ազգային ժողովում պատասխանելով պատգամավոր Կարապետ Մխչյանի հարցին՝ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս պահին մենք ունենք մահվան վկայականներով հաստատված 3621 զոհ, անհետ կորածների ցուցակում ունենք 321 մարդ, ունենք ԴՆԹ հետազոտման մեջ գտնվող 201 մարմին կամ մասունք և մենք ունենք ավելի քան 100 նույնականացված մարմին, որ նույնականացվել են կոնկրետ հարազատների հետ, բայց հարազատները տարբեր պատճառներով առայժմ հրաժարվում են ընդունել այդ փաստը: Մեր շատ հայրենակիցներ հավատում են, որ իրենց հարազատները ողջ են, գերեվարված են, կան ընտանիքներ, որոնք չեն վստահում ԴՆԹ հետազոտություններին»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ զոհերի վերջնական թիվը լինելու է շուրջ 4000 եւ խնդրեց մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել զոհերի հիշատակը։