Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արշակյանը Ժնևում ներկայացրել է ՀՀ-ում գիտության և տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ իրականացվող քաղաքականությունը

Արշակյանը Ժնևում ներկայացրել է ՀՀ-ում գիտության և տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ իրականացվող քաղաքականությունը
Պաշտոնական
20:35, 25 март 2024
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

Այսօր հրավիրված էի Միջխորհրդարանական միության Գիտության և տեխնոլոգիաների աշխատանքային խմբի հանդիպմանը։

Հանդիպման ընթացքում ներկայացրեցի Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ իրականացվող քաղաքականությունը։

Աշխատանքային խմբի գործընկերների հետ պայմանավորվեցինք խորհրդարանական մակարդակում ունենալ ակտիվ աշխատանքային քննարկումներ` միմյանց փորձն ուսումնասիրելու և փոխադարձ օգնությամբ առկա մարտահրավերները հաղթահարելու գործում։