Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վիլսոն Ստեփանյանը պարգևատրվել է «Նելսոն Ստեփանյան»

Վիլսոն Ստեփանյանը պարգևատրվել է «Նելսոն Ստեփանյան»
Պաշտոնական
17:40, 01 октябрь 2021
Հայաստանի երրորդ Հանրապետության անկախության 30-ամյակի առթիվ Խորհրդային Միության կրկնակի հերոս, հայազգի օդաչու Նելսոն Ստեփանյանի որդին՝ Վիլսոն Նելսոնի Ստեփանյանը, ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հրամանով պարգևատրվել է ՀՀ «Նելսոն Ստեփանյան» մեդալով։

Պարգևը Վիլսոն Ստեփանյանի դստերը՝ Վիկտորյա Վիլսոնի Ստեփանյանին հանձնել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ գեներալ-մայոր Արմեն Լալայանը։ 

Հիշեցնենք, որ օդաչու Նելսոն Ստեփանյանը Խորհրդային Միության կրկնակի հերոս է, գվարդիայի փոխգնդապետ: Ծովի վրա օդային մարտերում ցուցաբերած խիզախության և օդաչուական բարձր վարպետության համար Հայրենական մեծ պատերազմի պատմության մեջ նրա անունը դաջվել է որպես «բալթյան արծիվ»: