Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լիտվայի Կապի եւ տրանսպորտի նախարարի հրավերով Լիտվա է մեկնել Հայաստանի տարածքային կառավարաման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը

Լիտվայի Կապի եւ տրանսպորտի նախարարի հրավերով  Լիտվա է մեկնել Հայաստանի տարածքային կառավարաման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը
Պաշտոնական
13:05, 21 октябрь 2021
Նախարարն այսօր մասնակցելու է «Տրանսպորտ և լոգիստիկա 2050» Տրանսպորտային նորարարության միջազգային համաժողովին։ 

Նախարարը հանդես կգա ելույթով։ 

Այցի շրջանակներում նախարար Սանոսյանը կհանդիպի նաև Լիտվայի Կապի եւ տրանսպորտի նախարար Մարիուս Սկուոդիսի հետ։ 

Երկկողմ հանդիպման ընթացքում նախարարները նախատեսում են քննարկել քաղաքական եւ տնտեսական առավել արդիական հիմնախնդիրներ, ենթակառուցվածքների ռազմավարական նախագծեր՝ կապված տրանսպորտային նորարարությունների եւ թվայնացման հետ։

Համացանցի միջոցով այսօր նախատեսված համաժողովին կմիանան նաեւ Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի տրանսպորտի նախարարներն ու փոխանախարարը եւ  կմասնակցեն  նախարարների «Կանաչ, թվային, մրցունակ տրանսպորտ եւ լոգիստկա․ որքան հավակնոտ պետք է լինենք զարգացող ոլորտների կարգավորումներում» թեմայով նստաշրջանին, որը վարելու է  Լիտվայի  տրանսպորտի և կապի նախարար Մարիուս Սկուոդիսը։