Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալեքսանդր Բեգլովի հետ ստորագրեցինք Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև 2021-2025թթ․ համագործակցության ճանապարհային քարտեզը. Երևանի քաղաքապետ․ Տեսանյութ

Սանկտ Պետերբուրգ կատարած պաշտոնական այցելության ընթացքում նահանգապետ Ալեքսանդր Բեգլովի հետ ստորագրեցինք Երևան և Սանկտ Պետերբուրգ քաղաքների միջև 2021-2025թթ․ համագործակցության ճանապարհային քարտեզը, որը ներառում է հանրակրթության, մշակույթի, առողջապահության, քաղաքային այլ ենթակառուցվածքների ոլորտներում փոխգործակցությունը։

Երկու գործընկեր, հարազատ քաղաքների միջև հարաբերությունների զարգացումը և խորացումը մեր առաջնահերթությունների թվում է։
Պարոն նահանգապետին հրավիրեցի մոտակա ժամանակներս հյուրընկալվել Երևանում։