Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հակոբ Սիմիդյանը նշանակվեց Շրջակա միջավայրի նախարար

Հակոբ Սիմիդյանը նշանակվեց Շրջակա միջավայրի նախարար
Պաշտոնական
10:52, 10 декабрь 2021
  
Նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 10-ին հրամանագիր է ստորագրել, որով նոր նախարար է նշանակել։
 
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հակոբ ՍԻՄԻԴՅԱՆԻՆ նշանակել շրջակա միջավայրի նախարար»,-նշված է հրամանագրում:

Հիշեցնենք, որ Սիմիդյանը զբաղեցնում էր վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը, որից ազատվել է դեկտեմբերի 9-ին։ Իսկ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Ռոմանոս Պետրոսյանը, որը այժմ պետական վերահսկողական ծառայության ղեկավարն է։

Սիմիդյանը մասնագիտությամբ երկրաբան է։