Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Զինվորների պրոթեզավորման հարցում գնային սահմանափակում չի լինելու»․ Մեսրոպ Առաքելյան

Վարչապետ Փաշինյանն հարց ուղղեց նախարարին՝ պատերազմի հետևանքով  վերջույթների պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող  զինվորներին ժամանակից ամենաբարձր չափանիշներին համապատասխանող պրոթեզներով ապահովելու ծրագրի իրականացուման ընթացքի մասին։ Նախարարը նշեց, որ,  գործընթացն ընթացքի մեջ է և, կառավարության որոշման համաձայն, առաջին փուլը արդեն ավարտին է հասցվել։ 
«Պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող անձանց կարիքների համալիր գնահատում ենք իրականցրել՝ միջազգային չափանիշներին համապատասխան, ընդ որում, բացի առողջապահական խնդիրներից, գնահատում է իրակացվել նաև նրանց միջավայրային խնդիրները՝ կենցաղային, տնային պայմանները, քանի որ շատ հաճախ կենցաղային որոշակի սահմանափակումներ, հնարավոություն չեն տալիս նույնիսկ պրոթեզի պարագայում լիարժեք ինտեգրվել կյանքին», - նշեց նախարարը։

Նրա խոսքով՝   արդեն միջազգային պրոթեզարանների հետ կան պայմանավորավածություններ, մասնավորապես, եվրոպական և ամերիկյան, որտեղից ձեռք են բերվելու բոլոր անձանց համար միջազգային չափանիշների համապատասխան բազմաֆունկցիոնալ պրոթեզներ և առաջիկայում արդեն խումբ առ խումբ կիրականացվեն պրոթեզավորումները։

«Կառավարության որոշման համաձայն, կարիքների գնահատման մեջ մենք որդեգրել ենք մի սկզբունք, որ որևէ գնային սահմանափակում չի լիենելու, այսինքն, անհատական կարիքների գնահատման հիման վրա յուրաքանչյուր անձ, ինչ ֆունկցիոնալության պրոթեզի կարիք, որ ունենալու է, համապատասխան եզրակացության հիման վրա, առանց որևէ գնային սահմանափակման,   նրա համար հենց այդպիսի պրոթեզ էլ ձեռք է բերվելու»։

Նախարարը հավելեց, որ այս ամենին զուգահեռ նաև կիրականացվի տնային պայմանների հարմարեցում, որպեսզի սահմանափակումները հնարավորինս նվազ լինեն։