Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մհեր Գրիգորյանի մոտ տեղի է ունեցել քննարկում տարածաշրջանային մակրոտնտեսական իրավիճակի վերաբերյալ

Մհեր Գրիգորյանի մոտ տեղի է ունեցել քննարկում տարածաշրջանային մակրոտնտեսական իրավիճակի վերաբերյալ
Պաշտոնական
16:53, 07 март 2022
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մոտ այսօր տեղի է ունեցել քննարկում տարածաշրջանային մակրոտնտեսական իրավիճակի և Հայաստանի ֆինանսատնտեսական համակարգի վրա դրա ազդեցության վերաբերյալ:

Քննարկմանը մասնակցել են Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Պիտերս Յահիան, Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռայիսսին և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը: Հանդիպման ավարտին փոխվարչապետը կարևորել է նման ձևաչափով քննարկումները և առաջարկել պարբերաբար նմանատիպ հանդիպումներ կազմակերպել և փորձագիտական մակարդակով մտքեր փոխանակել հնարավոր զարգացումների շուրջ: