Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Պռոշյանցի մուլտոն» ձերբակալվել է․ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել․ Ոստիկանություն

«Պռոշյանցի մուլտոն» ձերբակալվել է․ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել․ Ոստիկանություն
Պաշտոնական
16:14, 24 апрель 2022
Համացանցում տեղեկատվություն էր տարածվել՝ «Պռոշյանցի մուլտո» մականվամբ անձի կողմից մի երիտասարդի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ։ Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է այդ անձի ինքնությունն ու գտնվելու վայրը։ Արարատի մարզի բնակիչ, 42-ամյա տղամարդը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել Մասիսի բաժին, ապա ոստիկանությունից ներկայացվել է տարածքային քննչական մարմնին, որտեղ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։  Նա ձերբակալվել է։

Կատարվում է նախաքննություն,- հայտնում է ՀՀ ոստիկանությունը։