Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երեկ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ճանապարհը փակած 8 անձ բերման է ենթարկվել. Մանախ մականունով Արթուր Այվազյանը ձերբակալվել է

Երեկ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ճանապարհը փակած 8 անձ բերման է ենթարկվել. Մանախ մականունով Արթուր Այվազյանը ձերբակալվել է
Իրավունք
12:06, 15 май 2021
Մայիսի 14-ին, ժամը 15.30-ի սահմաններում, մի խումբ անձինք Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում փակել էին Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը և 10-15 րոպե կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ քաշքշել էին ճանապարհը բացել պահանջող քաղաքացիներին. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Ժամը 17.47-ին 8 անձ բերման է ենթարկվել ոստիկանության Գորիսի բաժին:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի հատկանիշներով։

Մեկ անձ ձերբակալվել է։ Ձերբակալված 44-ամյա տղամարդը ոստիկանության Գորիսի բաժնում բռունցքով կոտրել է աշխատասենյակներից մեկի պատուհանի ապակին։

Կատարվում է նախաքննություն։
 
Նշենք, որ ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ձերբակալվածը Մանախ մականունով Արթուր Այվազյանն է: