Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՊԵԿ նախագահը ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունում ծանոթացել է կառույցի աշխատանքներին

ՊԵԿ նախագահը ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունում ծանոթացել է կառույցի աշխատանքներին
Պաշտոնական
15:21, 22 июнь 2022
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն այցելել է Հայաստանում ՌԴ  անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչություն՝ ծանոթանալու կառույցի աշխատանքներին: 

ՊԵԿ նախագահն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության ղեկավար կազմի հետ:

Ռուստամ Բադասյանը և վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկին քննարկել են համատեղ իրականացվող աշխատանքների կատարելագործմանն ուղղված հարցեր:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել սահմանապահ ծառայության առանձնահատկություններին:

Դիտարկվել են նաև սահմանային անցման կետերում մաքսանենգության դեմ պայքարի համատեղ գործակցության արդյունավետության բարձրացման քայլերը:

Կոմիտեի ղեկավարը Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության ղեկավար կազմին ներկայացրել է առաջիկայում մեկնարկող՝ Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագիրը:

Կողմերը նախանշել են այն ուղղությունները, որոնցով պետք է համատեղ աշխատեն անցակետի արդիականացումից հետո:

Կարևորվել է Մեղրիի անցակետում նոր որակի համատեղ ծառայություն մատուցելու անհրաժեշտությունը՝ սահմանահատման գործընթացն ավելի արագ և բարձրորակ կազմակերպելու նպատակով: