Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմեն Գրիգորյանը Ուիլյամ Բըրնսին է ներկայացրել տարածաշրջանում խաղաղության հաստատման Հայաստանի մոտեցումը

Արմեն Գրիգորյանը Ուիլյամ Բըրնսին է ներկայացրել տարածաշրջանում խաղաղության հաստատման Հայաստանի մոտեցումը
Պաշտոնական
22:30, 15 июль 2022
Հուլիսի 15-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը: Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգության միջավայրը, առկա մարտահրավերները և տարածաշրջանում խաղաղության հաստատման Հայաստանի մոտեցումը։

Այս համատեքստում կողմերը քննարկել են Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա բանակցային գործընթացները։