Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալեն Սիմոնյանն ընդունել է Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահին

Ալեն Սիմոնյանն ընդունել է Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահին
Պաշտոնական
12:15, 15 сентябрь 2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Ալեքսանդր Բելսկու գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը քննարկվել են սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման, զոհերի, հայկական դիրքերի գնդակոծմանն առնչվող մանրամասներ: Անդրադարձ է եղել հրադադարի պայմանավորվածությանը. զրուցակիցները հույս են հայտնել, որ այն տեւական կլինի:

«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ուժով փորձում է հասնել իր մաքսիմալիստական նպատակներին եւ անտեսում է տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ հայկական կողմի ջանքերը»,- նշել է Ալեն Սիմոնյանը՝ հիշեցնելով, որ իշխանությունները դիմել են միջազգային հանրությանը՝ ներկայացնելով տիրող իրավիճակը:

Նա հավելել է, որ կոչ է անում միջազգային գործընկերներին եւ դաշնակիցներին առավելագույնս հստակ եւ հասցեական արձագանքել Ադրբեջանական Հանրապետության գործողություններին եւ արդյունավետ քայլերձեռնարկել Հայաստանի Հանրապետության ջանքերին  աջակցելու համար՝ ապագայում նման գործողությունները կանխելու նպատակով:

Հանդիպմանը քննարկվել են նաեւ հայ-ռուսական խորհրդարանական փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Ռուս գործընկերը ներկայացրել է Հայաստան այցի ընթացքում կայանալիք հանդիպումների օրակարգը՝ նշելով, որ Երեւանի ավագանու եւ Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի միջեւ Փոխըմբռնման հուշագիր էստորագրվել, ինչը հնարավորություն կընձեռի նախանշելու  արդյունավետ եւ կառուցողական փոխգործակցության նոր վեկտորներ: