Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալեն Սիմոնյանն ընդունել է Էրին Էլիզաբեթ ՄըՔի գլխավորած ԱՄՆ ՄԶԳ (USAID) պատվիրակությանը

Ալեն Սիմոնյանն  ընդունել է Էրին Էլիզաբեթ ՄըՔի գլխավորած ԱՄՆ ՄԶԳ (USAID) պատվիրակությանը
Պաշտոնական
14:09, 31 октябрь 2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 31-ին ընդունել է Էրին Էլիզաբեթ ՄըՔի գլխավորած ԱՄՆ ՄԶԳ (USAID) պատվիրակությանը:

Հանդիպմանը քննարկվել են խորհրդարան-գործակալություն համագործակցության շարունակականությանն առնչվող հարցեր: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարեւորագույն տեղ է զբաղեցնում Հայաստանի քաղաքական եւ տնտեսական կյանքում` հավելելով, որ Հայաստանը շահագրգռված է ԱՄՆ-ի ավելի խորքային ներգրավմանը մեր երկրի անվտանգության եւ տնտեսական զարգացման ապահովման հարցում:

Գործընկերները զրուցել են Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործում հեռանկարային ծրագրերի եւ նախագծերի շուրջ: