Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բրյուսելում մեկնարկել է հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների նիստը

Բրյուսելում մեկնարկել է հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների նիստը
Պաշտոնական
16:24, 03 ноябрь 2022
Եվրոպական արտաքին ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոն Twitter-ում հայտնել է, որ այս րոպեներին Բրյուսելում ընթանում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի երրորդ նիստը։

«ԵՄ-ն հորդորում է կողմերին քայլեր իրականացնել` տեղում անվտանգության վիճակը բարելավելու և դելիմիտացիայի հարցում առաջընթացի հասնելու համար», - գրել է պաշտոնյան։

ՀԻշեցնենք, որ փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորած հանձնաժողովների առաջին հանդիպումը տեղի էր ունեցել անցած մայիսին Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին Երասխի ուղղությամբ, իսկ երկրորդը՝ օգոստոսի վերջին Մոսկվայում։