Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ողջունում ենք հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած սահմանային հանձնաժողովների առաջին հանդիպումը․ Շառլ Միշել

Ողջունում ենք հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած սահմանային հանձնաժողովների առաջին հանդիպումը․ Շառլ Միշել
Քաղաքականություն
22:03, 24 май 2022
Ողջունում ենք հայ-ադրբեջանական սահմանին այսօր տեղի ունեցած սահմանային հանձնաժողովների առաջին հանդիպումը՝ առաջ մղելու սահմանի սահմանազատման և իրավիճակի կայունության լավագույնս ապահովման շուրջ քննարկումները,- թվիթերյան միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ հավելելով, որ դա շոշափելի առաջընթաց է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո։ 

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը։