Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների երկրորդ նիստը՝ հաջորդ շաբաթ Մոսկվայում

Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների երկրորդ նիստը՝ հաջորդ շաբաթ Մոսկվայում
Միջազգային
14:46, 25 май 2022
Ադրբեջանի և Հայաստանի սահմանների սահմանազատման հարցով հանձնաժողովների երկրորդ նիստը տեղի կունենա հաջորդ շաբաթ Մոսկվայում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն։

«Այն տեղի կունենա հաջորդ շաբաթ, մենք հույս ունենք», - ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է Ռուդենկոն առանց հավելյալ մանրամասներ նշելու։

Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների առաջին հանդիպումը՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ, տեղի է ունեցել երեկ՝ երկու երկրների միջպետական սահմանին:

Հանդիպման ավարտին տարածված պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը հանձնաժողովների շրջանակներում աշխատանքներ տանելու սահմանազատման և այլ համապատասխան հարցերի, այդ թվում՝ սահմանային անվտանգության ապահովման հարցերի շուրջ։

azatutyun.am