Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մտքեր են փոխանակվել հայկական և ղազախական բանակներում բարեփոխումների ընթացքի վերաբերյալ․ Սուրեն Պապիկյանն ընդունել է Ղազախստանի ՊՆ նախարարին

Մտքեր են փոխանակվել հայկական և ղազախական բանակներում բարեփոխումների ընթացքի վերաբերյալ․ Սուրեն Պապիկյանն ընդունել է Ղազախստանի ՊՆ նախարարին
Պաշտոնական
17:15, 22 ноябрь 2022
Նոյեմբերի 22-ին ՊՆ վարչական համալիրում ընդունել եմ Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Ռուսլան Ժակսիլիկովի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
 
Ողջունելով միմյանց և բարձր գնահատելով հայ-ղազախական երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակը, անդրադարձ ենք կատարել պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման և ընդլայնման հնարավորություններին։

Ներկայացրել եմ ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը:

Քննարկել ենք տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։

Մտքեր ենք փոխանակել հայկական և ղազախական բանակներում բարեփոխումների ընթացքի վերաբերյալ։

Հանդիպման ավարտին Ռուսլան Ժակսիլիկովը հրավիրեց այցելել Ղազախստանի Հանրապետություն։