Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սուրեն Պապիկյանը, Սերգեյ Շոյգուն և ԱՊՀ անդամ երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները ծաղիկներ է դրել Անհայտ զինվորի գերեզմանին

Սուրեն Պապիկյանը, Սերգեյ Շոյգուն և ԱՊՀ անդամ երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները ծաղիկներ է դրել Անհայտ զինվորի գերեզմանին
Պաշտոնական
12:27, 09 декабрь 2022
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՇՀԿ անդամ երկրների և ԱՊՀ անդամ երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հետ ծաղիկներ է դրել Մոսկվայի Ալեքսանդրյան պարտեզում գտնվող Անհայտ զինվորի գերեզմանին։

Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ-ից:

Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:

Արարողության մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայրենական մեծ պատերազմում զոհված զինվորների հիշատակը։ Արարողությունն ավարտվեց «Պատվո պահակ» ընկերության հանդիսավոր քայլերթով։

9 երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներ ժամանել են Մոսկվա՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության և ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը։ Հանդիպման ընթացքում կքննարկվեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր։