Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Պելեի մահվան կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Պելեի մահվան կապակցությամբ
Պաշտոնական
19:07, 30 декабрь 2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Լուիս Ինասիո Լուլա Դա Սիլվային՝ ֆուտբոլիստ Պելեի մահվան կապակցությամբ:
 
Հեռագրում, մասնավորապես, նշված է.
 
«Խոր ցավով տեղեկացա «Ֆուտբոլի արքա» Պելեի մահվան մասին։ Կաշվե գնդակի մեծագույն հրաշագործը կերտեց մի ամբողջ դարաշրջան ֆուտբոլային աշխարհում։
 
Համաշխարհային ֆուտբոլի և Բրազիլիայի համար սա անդառնալի կորուստ է։ Ընդունեք խնդրեմ իմ խորին ցավակցությունները Բրազիլիայի բարեկամ ժողովրդին, Պելեի ընտանիքին և մերձավորներին։
 
Մաղթում եմ Ձեզ համբերություն և տոկունություն»։