Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը
Պաշտոնական
15:02, 04 январь 2023
ՀՀ ԱԳՆ-ի 2023 թվականի հունվարի 3-ի հերթական հայտարարությունը Լաչինի ճանապարհին տեղի ունեցած «բողոքի ակցիաների» վերաբերյալ բացարձակապես «անհիմն» է և նպատակ ունի «մոլորեցնել» միջազգային գործընկերներին և «արհեստականորեն լարել» իրավիճակը։

 Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության մեկնաբանության մեջ՝ ի պատասխան Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության նախօրեին տարածած հայտարարության արդեն 24 օր շարունակվող Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ: