Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի նախագահի խորհրդական

Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի նախագահի խորհրդական
Պաշտոնական
17:59, 17 январь 2023
Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ։

Այս մասին տեղեկանում ենք Բաբայանի Ֆեյսբուքի էջից:
«Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ,
 
Այսօր նշանակվել եմ Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ։
 
Շարունակելու ենք ծառայել մեր պետությանն ու ժողովրդին»,- գրել է Բաբայանը:
Հիշեցնենք՝ Արցախի նախագահի հրամանագրով Դավիթ Բաբայանն ազատվել էր Արցախի ԱԳ նախարարի պաշտոնակատարի պաշտոնից: