Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ Թագուհի Թովմասյանի կողմից մատնանշված գնումների գործընթացի նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնելը գտնվում է ՊՎԾ լիազորությունների շրջանակից դուրս․ պարզաբանում

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ Թագուհի Թովմասյանի կողմից մատնանշված գնումների գործընթացի նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնելը գտնվում է ՊՎԾ լիազորությունների շրջանակից դուրս․ պարզաբանում
Պաշտոնական
15:30, 01 февраль 2023
ՀՀ վերահսկողական ծառայությունը, հետևելով մամուլում հրապարակումներին և ընթացող քննարկումներին, ներկայացնում է պարզաբանում Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում կատարված գրառման առնչությամբ ՀՀ վերահսկողական ծառայության գործառույթների մասին՝ հնարավոր թյուրըմբռնումից խուսափելու նպատակով։

Տեղեկացնում ենք, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը Տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացնում է վերահսկողական գործառույթներ «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 7-րդ և 8-րդ կետերով՝ Ծառայությանը վերապահված լիազորությունների շրջանակում․
  • տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացնում է ուսումնասիրություններ պետական միջոցների տրամադրման համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով,
  • պետությունից, համայնքից, պետական, համայնքային ոչ առևտրային կազմակերպություններից, պետության, համայնքների հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպություններից նվիրաբերության կամ դրամաշնորհի կարգով միջոցներ ստացած իրավաբանական անձանց մոտ իրականացնում է ուսումնասիրություններ գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության նպատակով,
  • պետական միջոցների կառավարման և ձևավորման հակաօրինական գործողությունների, չարաշահումների վտանգի և հնարավոր վնասների առաջացման ռիսկերի դեպքերում նշված ռիսկերի հիմնավորվածությունը պարզելու, գնահատելու կամ դրանք նվազագույնի հասցնելու նպատակով վարչապետի համաձայնությամբ իրավասու է առաջարկելու կասեցնել գործարքների կատարումը, ինչպես նաև դրանց կնքմանն ուղղված ընթացակարգերը կամ գործողությունները։
Հարկ ենք համարում տեղեկացնել, որ Թագուհի Թովմասյանի կողմից մատնանշված գնումների գործընթացի նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնելը գտնվում է Ծառայության լիազորությունների շրջանակից դուրս, ինչի վերաբերյալ Ծառայության համապատասխան աշխատակիցը տեղեկացրել է Երևանի ավագանու անդամ տիկին Իզաբելլա Աբգարյանին։

Հայտնում ենք նաև, որ տիկ. Թ.Թովմասյանի կողմից բարձրաձայնված հարցի կապակցությամբ, հիմք ընդունելով «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով Ծառայությանը վերապահված համագործակցության լիազորությունը, Ծառայությունը պատրաստ է քաղաքային իշխանության ներկայացուցիչներին՝ այդ թվում ավագանու անդամներին, անհրաժեշտության պարագայում տրամադրել մասնագիտական կարծիք՝ բարձրացված հնարավոր կամ ենթադրյալ խնդիրների վերաբերյալ: