Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանական կողմը կրկին կրակել է Արցախում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող խաղաղ բնակիչների ուղղությամբ

Ադրբեջանական կողմը կրկին կրակել է Արցախում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող խաղաղ բնակիչների ուղղությամբ
Պաշտոնական
14:50, 27 март 2023
Մարտի 27-ին ժամը 11:30-ին, Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեի Մարտակերտի շրջանի գլխավոր մասնագետ Ալյոշա Զաքարյանը ոստիկանության շրջանային բաժնում հաղորդել է, որ երեկ՝ մարտի 26-ին,  Մարտակերտ քաղաքի վարչական տարածքում հակառակորդի կողմից իրենց ուղղությամբ անկանոն կրակոցներ արձակելու մասին: 

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 11:30-ի սահմաններում Մարտակերտ քաղաքի վարչական տարածքում պետական տեսչությունների կառավարման կոմիտեին պատկանող նռան այգում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական մարտական դիրքերից բանվորների ուղղությամբ հրաձգային զինատեսակներից անկանոն կրակոցներ է արձակել: 

Ոչ ոք չի տուժել: Դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները: Ոստիկանությունը տեղեկությունը փոխանցել է ռուսական խաղաղապահ զորակազմին:

ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն