Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պաշտոնանկություն վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակում՝ Փաշինյանի որոշմամբ

Պաշտոնանկություն վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակում՝ Փաշինյանի որոշմամբ
Պաշտոնական
18:27, 23 июнь 2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունիսի 23-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով`

Աղավնի Սամվելի Միրզոյանին ազատել վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի անվտանգային քաղաքականության և հիմնարար փաստաթղթերի վարչության ռազմավարական առաջնորդող փաստաթղթերի և քաղաքականության բաժնի պետի (06-Գ25-29.2-Ղ3-2) պաշտոնից»։