Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՍԴ-ում ՔՊ ներկայացուցիչը ես եմ լինելու, ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու որևէ հիմք չկա․ Բադասյան․ Տեսանյութ

ՍԴ-ում ՔՊ ներկայացուցիչը ես եմ լինելու, ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու որևէ հիմք չկա․ Բադասյան․ Տեսանյութ
Քաղաքականություն
13:20, 08 июль 2021
«Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու որևէ հիմք չկա։ ՍԴ-ում ներկայացուցիչը ես եմ լինելու, բայց ոչ միայն ես»,-այսօր՝ հուլիսի 8-ին, ճեպազրույցի ժամանակ ասաց արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ով է լինելու ՔՊ ներկայացուցիչը ՍԴ-ում։

«ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի նախնական եզրակացությունները կարող եք բացել, կարդալ այնտեղ ինչ գնահատական է տրվում այս ընտրություններին, և համեմատել օրինակ 2017թ․ կամ դրանից առաջ տեղի ունեցած գնահատականների հետ։ Այնտեղ կտեսնեք ինչ էական տարբերություն կա այդ գնահատականի։ Վերջին ընտրությունները եղել են ժողովրդավարության լավագույն չափանիշներին համապատասխանող, անցել են արդար մրցապայքարում, բոլորն ունեցել են հնարավորություններ»,-նշեց Ռուստամ Բադասյանն ու հավելեց, որ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի 2017թ․ եզրակացության մեջ խոսվում է վարչական ռեսուրսի չարաշահման, ընտրություններին կողմնակի ազդեցությունների մասին, ինչը չկա այս ընտրությունների գնահատականի մեջ։

Տեսանյութն՝ այստեղ