Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսական խաղաղապահ առաքելությանն այլընտրանք գոյություն չունի․ ՌԴ ներկայացուցչի տեղակալ

Ռուսական խաղաղապահ առաքելությանն այլընտրանք գոյություն չունի․ ՌԴ ներկայացուցչի տեղակալ
Քաղաքականություն
00:21, 22 сентябрь 2023
Արցախում ստեղծված իրավիճակի հարցով ՄԱԿ ԱԽ նիստին ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին ասաց, որ չնայած բարդ իրավիճակին, ռուս խաղաղապահները շարունակում են բարեխղճորեն կատարել իրենց առաքելությունը և ամեն ինչ անել՝ քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար։

Նա նշեց, որ այս պահին Արցախի բնակչությանն անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվում։
«ՌԴ շարունակում է առաջատար դեր խաղալ ՝ աջակցելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններ կարգավորման գործընթացին»,-ասաց Պոլյանսկին՝ հավելելով, որ իրենք բոլորից առավել են շահագրգռված իրավիճակի հանգուցալուծմամբ և որ ՌԴ կանի հնարավորը՝ ապահովելու կայունույթուն ԼՂ-ում և բնակիչների կյանքում։

Դմիտրի Պոլյանսկու խոսքով՝ պետք է ճանապարհային քարտեզ մշակվի՝ «ԼՂ բնակչությանը Ադրբեջանի սահմանդրական կարգին ինտեգելու համար»։
«Այս գործընթացին ակտիվորեն կաջակեն ռուս խաղաղապահները։ Հայերի անվտանգությունն ու իրավունքները մեծ կարևորություն ունեն։ Ռուսական խաղաղապահ առաքելությանն այլընտրանք գոյություն չունի, մենք մտադիր ենք շարունակել աշխատանքները բոլոր ուղղություններով, որոնց շուրջ համաձայնության են եկել երեք առաջնորդները»,-ասաց ՌԴ ներկայացուցիչը։