Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Քառյակ մեդիան» այլևս գոյություն չունի․ աշնանը «Արմնյուզ»-ը գնելու մտադրություն ունի Արթուր Վանեցյանը. Yerevanlur.am

«Քառյակ մեդիան» այլևս գոյություն չունի․ աշնանը «Արմնյուզ»-ը գնելու մտադրություն ունի Արթուր Վանեցյանը. Yerevanlur.am
Քաղաքականություն
20:34, 26 июль 2021
Yerevanlur.am-ի տեղեկություններով՝ հետընտրական շրջանում զանգվածային կրճատումներ են տեղի ունենում  «Քառյակ մեդիայում»։

Ինչպես հայտնի է՝ Արման Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը, Միհրան Հակոբյանը, Սամվել Ֆարմանյանը հիմնադրել էին «Քառյակ մեդիա» ընկերությունը, որը ձեռք էր բերել «Թերթ Էյ Էմ» ՍՊԸ-ն, «Արմնյուզ» ՓԲԸ-ն, «Ռադիո 107 ՖՄ» ՍՊԸ-ն, որոնք հանդես էին գալիս համապատասխանաբար «Թերթ.am», «Արմնյուզ», «Լավ Ռադիո» ապրանքանիշերի ներքո։

Մեր տեղեկություններով՝ «Քառյակ մեդիա» ասվածը որպես այդպիսին այլևս գոյություն չունի։ Կրճատվել է մոտ 100 աշխատակից՝ հիմնականում «Արմնյուզ»-ից։ Անվերադարձ արձակուրդ է գնացել անգամ «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման հեղինակ Աբրահամ Գասպարյանը։

Պատճառը, հավանաբար, ֆինանսական խնդիրներն են, որովհետև մնացյալ աշխատակիցների աշխատավարձերն էականորեն նվազել են։
Yerevanlur-ի մեկ այլ հավաստի տեղեկություններով՝ աշնանը «Արմնյուզ»-ը գնելու մտադրություն ունի ԱԱԾ նախկին ղեկավար, «Պատիվ ունեմ» դաշինքի խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։