Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի փոխվարչապետն ու Իրանի դեսպանը քննարկել են ձեռք բերված պայմանավորվածությունները

Ադրբեջանի փոխվարչապետն ու Իրանի դեսպանը քննարկել են ձեռք բերված պայմանավորվածությունները
Քաղաքականություն
16:01, 14 ноябрь 2023
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն այսօր ընդունել է Բաքվում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավիին, քննարկել երկու երկրների առաջնորդների միջև անցած շաբաթ ձեռք բերված պայմանավորվածությունները։

Նոյեմբերի 9-ին Տաշքենդում կայացած այդ հանդիպմանը Իլհամ Ալիևն ու Էբրահիմ Ռայիսին քննարկել էին Իրանի տարածքով Նախիջևան տրանսպորտային միջանցքի կառուցման, Արաքսի հարավային ափով երկաթուղային և ավտոմոբիլային երթուղիների համաձայնեցման հնարավորությունները։

Ալիևն այդ հանդիպմանը հայտարարել էր, թե «Հայաստանը մեծ սխալ է գործել՝ հրաժարվելով Զանգեզուրի միջանցքից»։

Աղբյուր՝ azatutyun.am