Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալիևը Պուտինի օգնականի հետ հանդիպմանը քննարկել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ներուժը «ապագայում Ռուսաստանի կողմից օգտագործվելու հնարավորությունները»

Ալիևը Պուտինի օգնականի հետ հանդիպմանը քննարկել է, այսպես կոչված,  «Զանգեզուրի միջանցքի» ներուժը «ապագայում Ռուսաստանի կողմից օգտագործվելու հնարավորությունները»
Միջազգային
18:31, 12 июнь 2023
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ՌԴ նախագահի օգնական Իգոր Լևիտինին և իր շնորհավորանքը փոխանցել հունիսի 12-ի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ։

Հանդիպմանը նշվել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսական։

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման ուղղությամբ փոխադարձ ջանքերի շարունակման, բեռնափոխադրումների ծավալների ավելացման, Ադրբեջանի տարածքում համապատասխան ենթակառուցվածքների օգտագործման հնարավորությունների, Ադրբեջանի տարածքով Բաքու-Թբիլիսի-Կարս և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքներով բեռնափոխադրումների առնչությամբ:

Ադրբեջանի նախագահականի հաղորդագրության մեջ ասվում է, որ հանդիպմանը քննարկվել են նաև հարցեր՝ կապված, այսպես կոչված,  «Զանգեզուրի միջանցքի» ներուժը «ապագայում Ռուսաստանի կողմից օգտագործվելու հնարավորությունների ուսումնասիրման հետ»։

Մտքերի փոխանակում է տեղի ունեցել Ադրբեջանում ժամանակակից նավաշինական ոլորտի հնարավորությունների օգտագործման վերաբերյալ։