Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու տակ ստորագրել են ավագանու 27 անդամներից 23-ը. նրա վերջին հույսը զոռբայությունն է

Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու տակ ստորագրել են ավագանու 27 անդամներից 23-ը. նրա վերջին հույսը զոռբայությունն է
Քաղաքականություն
17:58, 04 декабрь 2023
Ալավերդու ավագանու 14 անդամները «Ապրելու երկիր» կուսակցությունից համայնքապետ Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու գործընթաց են սկսել։ Հաշվի առնելով, որ ավագանին կազմված է 27 անդամներից՝ կարելի է փաստել, որ ավագանու մեծամասնությունը ցանկանում է պաշտոնանկ անել համայնքապետին, և վերջինս այլևս չունի մեծամասնություն ավագանիում։ 

Բայց էլ ավելի հետաքրքիր է փաստը, որ ընդամենը շաբաթներ առաջ համայնքապետին անվստահություն հայտնելու գործընթաց էին նախաձեռնել ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության 9 անդամները։ Նրանց նախագծով առաջարկվում էր պաշտոնանկ անել համայնքապետ Արկադի Թամազյանին և համայնքապետ ընտրել ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Անահիտ Բադալյանին։ 

Այսպիսով ստացվում է, որ Արկադի Թամազյանին պաշտոնանկ անելու նախագծի տակ ստորագրել են ավագանու 27 անդամներից 23-ը, իսկ Թամազյանին դե յուրե վստահում է ավագանու միայն 4 անդամ՝ ներառյալ հենց ինքը Թամազյանը և իր տեղակալը։ Ու այս պայմաններում վերջին ճիգերով աթոռին կառչած մնալով, վարչական լծակների միջոցով իրեն սատարող ցույց հրավիրելով՝ Թամազյանը բարդացնում է միայն իր վիճակը։  

Արամ Վարդանյան