Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ավագանին, առանց ՔՊ-ի մասնակցության, Ալավերդի համայնքի ղեկավար ընտրեց Արկադի Թամազյանին

Ավագանին, առանց ՔՊ-ի մասնակցության, Ալավերդի համայնքի ղեկավար ընտրեց Արկադի Թամազյանին
Քաղաքականություն
13:43, 12 октябрь 2022
Ալավերդու նորընտիր ավագանին, առանց «Քաղաքացիական պայմանագրի» անդամների մասնակցության, այսօր համայնքի ղեկավար ընտրեց «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արկադի Թամազյանին։

Ավելի վաղ «Ապրելու երկիր» և «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) կուսակցությունները հայտարարել էին Ալավերդի համայնքում համագործակցության մասին:

Սեպտեմբերի 25-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով՝ ՀԱԿ-ի մեկ մանդատից էր կախված, թե ով կղեկավարի Ալավերդին առաջիկա 5 տարիներին՝ իշխող «Քաղաքացիական պայմանագի՞ր»-ը, թե՞ «Ապրելու երկիր»-ը, որոնք 13-ական մանդատ են ստացել ավագանիում: