Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ապրելու երկիրը» բոյկոտել է Սիսիանի նորընտիր ավագանու առաջին նիստը

«Ապրելու երկիրը» բոյկոտել է Սիսիանի նորընտիր ավագանու առաջին նիստը
Քաղաքականություն
12:37, 12 октябрь 2022
Հոկտեմբերի 12-ին, ժամը 11-ին հրավիրվել է Սիսիան համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստը։ Հիշեցնենք, որ ավագանու անդամների 21 մանդատները բաշխվել են հետեւյալ ուժերի միջեւ․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 8 մանդատ, «Աշխատանք եւ Արդարություն» դաշինք՝ 5 մանդատ, «Ապրելու երկիր»՝ 4 մանդատ, «Հանուն Հանրապետության» եւ «Մեկ Հայաստան»՝ 2-ական մանդատ։ Սա նշանակում է, որ ոչ մի ուժ չի հավաքել բացարձակ մեծամասնություն եւ համայնքի ղեկավար պիտի ընտրվի ավագանու կազմից։

Ըստ գործող կարգի՝ առաջին նիստն անընդհատ է, բացառությամբ հանգստի ու ընդմիջման համար նախատեսված ժամանակի՝ մինչեւ համայնքի ղեկավարի ընտրությունը։

Նիստը վարում է տարիքով ամենաավագ անդամը, այս դեպքում՝ «Հանուն Հանրապետության» ավագանու անդամ Նախշուն Յազովյանը։

«Ապրելու երկիր»-ը բոյկոտել է առաջին նիստը․ ավագանու խմբակցության ոչ մի անդամ չի ներկայացել նիստին։ Նիստը սկսվեց 17 անդամներով, քվորումը ապահովված է։

aravot.am