Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ներկայիս համայնքապետը թող պաշտոնավարի, աշխատող, երիտասարդ կադր է»․ հետընտրական Սիսիանի համար ամենակարևորը սահմանների պաշտպանվածությունն է

Սիսիանում սեպտեմբերի 25-ին կայացած ավագանու անդամի համամասնական ընտրություններին, ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների, առաջադրված 7 ուժերից ավագանու անդամի մանդատներ է ստանալու 5-ը։
 
Սիսիան համայնքի ավագանին բաղկացած է լինելու 21 անդամից։ Ստացվում է՝ համայնքի ղեկավար ընտրելու համար այս կամ այն ուժին հարկավոր է 11 կողմ ձայն, սակայն ուժերից ոչ ոք չի հաղթահարել 50 տոկոսի շեմը և չունի բավարար մանդատների քանակ։ Նախնական հաշվարկով , «Քաղաքացիական պայմանագիրը» ստանալու է 8 մանդատ, «Աշխատանք և Արդարությունը»՝ 5 մանդատ, «Ապրելու երկիրը»՝ 4 մանդատ, «Մեկ Հայաստան» և «Հանուն Հանրապետություն» կուսակցությունները՝ 2-ական մանդատ։ 
 
Ավագանու առաջին նիստը պետք է կայանա  հոկտեմբերի 6-ին, որի ընթացքում  հայտնի կդառնա՝ ով կղեկավարի Սիսիան համայնքը առաջիկա 4տարում։ Կշարունակի պաշտոնավարել ներկայիս պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը, թե՞ այլ ընտրություն կանի 5 ուժերից բաղկացած ավագանին, անհայտ է, սակայն արդեն հայտնի է, որ ընդդիմադիր «Մեկ Հայաստան» կուսակցությունը իր 2 մանդատով կոալիցիա է կազմել 2-րդ տեղը զբաղեցրած 5 մանդատ ունեցող «Աշխատանք և արդարություն» կուսակցության հետ։ Թեև հայտնի է, որ 3-րդ հորիզոնականը զբաղեցրած 4 մանդատ ունեցող «Ապրելու երկիր»-ի ավագանին  չի միանալու ոչ մի ուժի և  առաջադրելու է սեփական թեկնածուին, սակայն պարզ չէ, թե ինչպես կքվեարկեն նրա անդամները, եթե, օրինակ, առաջին փուլից դուրս մնա իրենց թեկնածու Արա Զարգարյանը։ Դեռևս պարզ չէ նաև որևէ ուժի հետ համագործակցության հայտ չներկայացրած «Հանուն Հանրապետության» կուսակցության դիրքորոշումը։ Այս անորոշ համապատկերում մեր լրատվականը փորձեց Սիսիանի բնակիչներից ճշտել, թե որ ուժին կցանկանան վստահել համայնքի ղեկավարումը։ Թեև այժմ սիսիանցիների համար առաջնահերթությունը սահմանների անառիկությունն է և մեծ հաշվով էական չէ տեղական իշխանության հարցը, սակայն, այնուամենայնիվ, կարծում են, որ ցանկալի է, որ ներկայիս պաշտոնակատարը շարունակի պաշտոնավարել, քանի որ վերջինս բավականին հաջող կարողանում է կառավարել։ 
 

 
Մանրամասները՝ տեսանյութում:
 
Թամարա Ղազարյան