Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալավերդիում ՀԱԿ-ի նախընտրական ցուցակը գլխավորող Նորայր Գևորգյանը հրաժարվել է ավագանու մանդատից, որովհետև դեմ է Ռուբեն Վարդանյանի (թաթար Ռուբո) «Ապրելու երկրի» հետ կոալիցիա կազմելուն

Ալավերդիում ՀԱԿ-ի նախընտրական ցուցակը գլխավորող Նորայր Գևորգյանը հրաժարվել է ավագանու մանդատից, որովհետև դեմ է Ռուբեն Վարդանյանի (թաթար Ռուբո) «Ապրելու երկրի» հետ կոալիցիա կազմելուն
Քաղաքականություն
15:00, 04 октябрь 2022
Սեպտեմբերի 25-ին Ալավերդիում ՏԻՄ ընտրություններից հետո կոալիցիոն հուշագիր է ստորագրվել «Ապրելու երկիր» և ՀԱԿ կուսակցությունների միջև՝ համայնքային իշխանություն ձևավորելու համար։ 

Կոալիցիայի շնորհիվ «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, իսկ ժամանակին ՀՀԿ ցուցակով Ախթալայի համայնքապետ դարձած Արկադի Թամազյանը ստանձնելու է համայնքի ղեկավարի պաշտոնը, իսկ ՀԱԿ-ի նախընտրական ցուցակը գլխավորող Նորայր Գևորգյանը պետք է դառնար համայնքի ղեկավարի տեղակալ։ Սակայն Նորայր Գևորգյանը հրաժարվել է ավագանու մանդատից, քանի որ դեմ էր Ռուբեն Վարդանյանի (թաթար Ռուբո) «Ապրելու երկրի» հետ կոալիցիա կազմելուն։

Արդեն տեղեկացրել ենք, որ Արկադի Թամազյանը եղել է նաեւ ՀՀԿ Ճոճկանի խորհրդի ղեկավարը եւ տարիներ շարունակ հավատարմորեն ծառայել իր կուսակցությանը։   

Նորայր Գևորգյանի փոխարեն ՀԱԿ-ից մանդատը ստացել է հաջորդ համարը՝ Տիգրան Պապոյանը, և փոխհամայնքապետի պաշտոնի դիմաց մտել կոալիցիայի մեջ։

Նշենք, որ Ալավերդիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկել է 6557 քաղաքացի, «Ապրելու երկիր» կուսակցության օգտին՝ 6791, ՀԱԿ-ի օգտին՝ 340, ՀՅԴ-ի օգտին՝ 316։ Եվ 50 տոկոս քվե ստացած «Ապրելու երկիր» ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություններից որևէ մեկը պետք է կոալիցիա կազմեր՝ համայնքային իշխանություն ձևավորելու համար։