Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀԿ ցուցակով Ախթալայի համայնքապետ դարձած Արկադի Թամազյանը «ռեբրենդինգի» է դիմել և ներկայանում է «Ապրելու երկրի» համայնքապետի թեկնածու՝ աթոռը պահելու հույսով

ՀՀԿ ցուցակով Ախթալայի համայնքապետ դարձած Արկադի Թամազյանը «ռեբրենդինգի» է դիմել և ներկայանում է «Ապրելու երկրի» համայնքապետի թեկնածու՝ աթոռը պահելու հույսով
Քաղաքականություն
19:30, 12 сентябрь 2022
Սեպտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության 8 մարզերի 17 համայնքներում' այդ թվում Ալավերդիում ՏԻՄ ընտրություններն են անցկացվելու։ Ալավերդի համայնքում առաջադրվածներից է ժամանակին ՀՀԿ ցուցակով Ախթալայի համայնքապետ դարձած Արկադի Թամազյանը, որը «ռեբրենդինգի» է դիմել ու ներկայանում է «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակով։ Թեև համայնքում համոզված են, որ նախկին համայնքապետը շանս չունի՝ անգամ մի քանի տոկոս ձայն հավաքելու։ 

Ի դեպ նշենք, որ վերջինս եղել է նաեւ ՀՀԿ Ճոճկանի խորհրդի ղեկավարը եւ տարիներ շարունակ հավատարմորեն ծառայել իր կուսակցությանը։   

2018թ-ի Թավշյա հեղափոխությունից հետո, չցանկանալով զրկվել աթոռից, Արկադի Թամազյանը սկսեց ակտիվորեն համագործակցել ՔՊ կուսակցության հետ։ Տեղը տեղին օգտվելով սուբվենցիոն ծրագրերից' կառավարության տրամադրած հարյուր-միլիոն դրամները վերածել է քաղաքական կապիտալի և այսօր դրանք վերագրում է իրեն։

Փաստերով: Սույն ՀՀԿ-ականը 800 միլիոն դրամի սուբվենցիոն ծրագրով իրականացրած աշխատանքները այսօր իրեն է վերագրում է, այն դեպքում, երբ դրանք պետական ֆինանսավորմամբ ծրագրեր են և ամբողջությամբ իրականացվել են պետության կողմից: Դժվար է պատկերացնել, որ իր սիրելի Սերժ Սարգսյանի ժամանակներում ընդդիմադիր գյուղապետի համայնքին 800 միլիոն դրամ հատկացնեին, որ ծրագրեր իրականացվեն: 

Այժմ էլ, հանրությանը մանիպուլացնելու համար մտել է «Ապրելու երկիր» կուսակցություն եւ առաջադրվել համայնքապետի թեկնածու՝ առանց հաշվի առնելու, որ լոռեցիները լավ հիշողություն ունեն, տեսել են ու մինչ օրս տեսնում են վերջինիս գործելաոճը, որ Թամազյանի համար կարեւորը իր աթոռն է, իր իսկ բարեկեցությունը, ոչ թե սկզբունքները կամ համայնքի ու գյուղացիների հոգսը։