Փարաքարում լարված իրավիճակ է. «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուի համակիրները կրկին բողոքի ակցիա են իրականացնում. ՀԺ

Հասարակություն
Փարաքար համայնքում վաղ առավոտից իրավիճակը կրկին լարված է: Բանն այն է, որ համայնքում, ինչպես ավելի վաղ նշել ենք, անորոշ է մնում, թե ով է ի ՏԻՄ ընտրությունների արդյունքում, ի վերջո ընտրվել համայնքի ղեկավարի պաշտոնում: Փաստացի, 2 տարբեր թեկնածուների սատարող քաղաքական ուժերը միաժամանակ պնդում են, որ հաղթել է իրենց թեկնածուն:
Տեղում հավաքված քաղաքացիները պնդում են, որ ժամը 10:00-ին նախատեսված է Փարաքարի գործող համայնքապետ, «Դավիթ Մինասյան» դաշինքի թեկնածու Դավիթ Մինասյանի երդմնակալության արարղությունը: «Ապրելու երկիր» կուսակցությունն էլ պաշտոնական հայտարարությամբ հայտնել է, որ ժամը 12:00-ին՝ իրենց թեկնածուի՝ Վոլոդյա Գրիգորյանի երդմնակալության արարողությունն է:
Վերջինիս համակիրներն այժմ հավաքվել են համայնքապետարանի շենքի մոտ՝ իրենց խոսքերով, թույլ չտալու Մինասյանի նշանակումը: Նրանք նշում են, որ տեղեկություններ ունեն Մինասյանի երդմնակալության մասին և պատրաստվում են դա թույլ չտալ: Տեղում կենտրոնացած են մեծ թվով ոստիկանական ուժեր:
Ժամը 10:00-ն անցել է, սակայն համայնքապետի թեկնածուի երդմնակալության արարողություն դեռևս չի մեկնարկել:
Հիշեցնենք, որ Փարաքարում ՏԻՄ ընտրություններին մասնակցում էր երեք ուժ՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը, որը ստացել է 48,94 տոկոս ձայն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 27,54 տոկոս ձայնով և «Դավիթ Մինասյան» դաշինքը՝ ստացած 23,51 տոկոս ձայնով: Այսպիսով՝ ուժերից ոչ մեկը չէր հաղթահարել 50+ տոկոսի շեմը:
Կայացած առաջին ավագանու նիստի ժամանակ, քվեարկության ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր 5 ձայնը տվել է «Դավիթ Միասյան» դաշինքի առաջին համար Դավիթ Մինասյանին, որով նրա ձայները դարձել են 11: «Ապրելու երկիր» կուսակցությունը նիստի ժամանակ թեկնածու է առաջադրել, որը ստացել է 10 ձայն: Այսպիսով, կրկին չի լուծվել համայնքի ղեկավարի ընտրության թնջուկը:
Առաջին նիստից հետո, Վոլոդյա Գրիգորյանը որպես համայնքի ղեկավար, գնացել էր համայնքապետարան, որից հետո այնտեղ էր գնացել նաև Դավիթ Մինասյանը, սակայն համայնքապետարանից բացակայել է կնիքը, ինչի պատճառով նա չի կարողացել աշխատել:
Նշենք, որ, անկախ համայնքապետի ընտրությունից, Փարաքարում մանդատները բաշխվելու են հետևյալ կերպ՝ «Ապրելու երկիր»-ն ունենալու է 10 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ 6, «Դավիթ Մինասյան» դաշինքը՝ 5:
Աղբյուր՝ armtimes.com