Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պարոն Մինասյան, բառային աճպարարություն եք անում. եթե նախագծին կողմ քվեարկեինք, կմիավորվեի՞ք նրանց հետ, ում ուզում էիք վառել. Հայկ Կոնջորյան

Պարոն Մինասյան, բառային աճպարարություն եք անում. եթե նախագծին կողմ քվեարկեինք, կմիավորվեի՞ք նրանց հետ, ում ուզում էիք վառել. Հայկ Կոնջորյան
Քաղաքականություն
12:06, 05 декабрь 2023
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախագահ Հայկ Կոնջորյանը, արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի պատասխանին, թե «Հայաքվե» նախագծի ընդունումը համախմբման, միավորման նպատակ ուներ, ասաց. «Դե դուք միավորված եք, սրանից ավելի միավորումը վտանգավոր կդառնար, ուրեմն դուք պետք է միավորվեիք մեզ հետ»:

Նա հիշեցրեց, թե ինչպես էր ընդդիմությունը իշխանության կողմնակիցներին անվանում «դավաճան», ինչպես էին ՄԻՊ-ի թեկնածուի իրենց կողմնակիցները կոչ անում իշխանության կողմնակիցներին «ծառերի վրա կախել». «Ուզում եք ասել, որ եթե մենք կողմ քվեարկեինք նախագծին, դուք նրանց հետ կմիավորվեի՞ք: Միայն այդ դեպքում միավորումն ունի որևէ քաղաքագիտական և բարոյագիտական նպատակ, հակառակ դեպքում ձեր ասածը բառային աճպարարություն է: Դուք բոլորին, ում որ հնարավոր է, բարեբախտաբար բառերով մի քանի անգամ վառել եք և իրական կյանքում ևս մեծ սիրով կվառեք, եթե դրա հնարավորությունն ունենաք: Հետևաբար միասնականության մասին ձեր աղակալած պերճախոսությունը այլևս ադեկվատ չէ»: